Արթուրին մեղադրանք է առաջադրվել, սպասենք գլխավոր դատախազի միջնորդությանը ԱԺ՝ Ալենի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը թույլատրելու հարցով

Ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գրեթե բոլոր փաստերը հանրությանը քաջ հայտնի են։ Կողմերի ներկայացրած երկու «նարրատիվների» տարբերությունները աննշան են։ Փաստ է, որ առաջինը հարվածել է Ալենը, երկրորդը՝ Արթուրը։ Հետևաբար՝ չէր կարող Արթուրին մեղադրանք առաջադրվել, իսկ Ալենին՝ ոչ։

Չէր կարող՝ իրավական պետությունում։ Իսկ բռնատիրական պետությունում կարող է։

Այսօր Արթուրին մեղադրանք է առաջադրվել։ Սպասենք գլխավոր դատախազի միջնորդությանը Ազգային ժողով՝ Ալենի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը թույլատրելու հարցով։ Միջնորդություն, որը պետք է լիներ երեկ, մաքսիմում՝ այսօր։

Հ․Գ. Արթուրին առաջադրված մեղադրանքը՝ խուլիգանությունը, անհիմն է։ Արդեն 10 տարուց ավել է՝ անձնական դրդապատճառով միջադեպերը չեն կարող խուլիգանություն որակվել։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գրեթե բոլոր փաստերը…

Опубликовано Ruben Melikyan Понедельник, 27 июля 2020 г.