Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ
Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ։
- Ընդունելության քննությունները վերջին 10-12 տարիների ընթացքում հանրային ուշադրությունից դուրս էին՝ լուրջ սկանդալների բացակայության պատճառով։ Որոշ լրագրողներ ժամանակին անգամ բողոքում էին, որ այլևս հետաքրքիր չէ դրանց լուսաբանումը։
- Ընդունելության կարգում իրականացված փոփոխությունը ոլորտային քաղաքականության առումով, իհարկե, վիճելի է։ Ու սա առանձին քննարկման առարկա է։
- Ուսումնական տարին COVID-ի պատճառով նյարդային, լարված և անսովոր ստացվեց։ Համաձայնեք, նման իրավիճակում կարգում իրականացված, անգամ տեսականորեն ամենաճիշտ փոփոխությունների պատեհ ժամանակահատվածը չէր։ Հատկապես՝ իրականացված սկզբունքային փոփոխությունների մասին իրազեկման արգելքների առումով։ Սա կառավարման ադեկվատության հարց է։
- Այս տարիքի երեխաներին կոտրել չի կարելի։ Նրանք շատ ավելի զգայուն են ակադեմիական ու աղաղակող անարդարության, քան մասնագիտական ընտրության պրոբլեմների հանդեպ։
- Պատկան մարմինները պարտավոր են և կարող են լուծել բարձր միավորներով դուրս մնացած հարյուրավոր դիմորդների խնդիրը։
Հաջողություն և կանաչ ճանապարհ մեր երիտասարդներին։ Սեփական սխալներն ու պատասխանատվությունն ընդունելու կարողություն՝ պաշտոնյաներին։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ։1. Ընդունելության քննությունները վերջին 10-12 տարիների…
Опубликовано Armen Ashotyan Среда, 22 июля 2020 г.