Սրտի ցավով. աշխարհի քրիստոնեական համարվող երկրները անվանապես են միայն քրիստոնյա

Երբ այսօր նայում ենք քրիստոնեական համարվող երկրներին, սրտի ցավով ենք արձանագրում, որ դրանք անվանապես են միայն քրիստոնյա: Աշխարհն իր փուչ բարքերով, սին հրապույրներով ու գայթակղություններով, մշուշել ու թմրեցրել է մարդկանց հոգիները, կտրել կյանքի իրական Աղբյուրից ու ստիպել է հավատալ, որ Աստծու և հավատքի կարիք չունեն այլևս: Շատ երկրներում բազմաթիվ եկեղեցիներ դադարեցրել են իրենց գործունեությունը, որովհետև մարդիկ հրաժարվել են Եկեղեցուց և հոգևոր կյանքից: Նրանք պարզապես Քրիստոսի անունն են կրում, սակայն ներկայությունն իրենց մեջ այլևս չեն զգում: Ցավոք սրտի, սիրելի՛ հավատացյալներ, նույնը կարող եմ ասել մեզանից շատերի մասին: Եթե հետևենք սուրբ առաքյալի հորդորին և անկեղծորեն քննենք ինքներս մեզ, սարսափով կտեսնենք, որ շատ հաճախ մենք էլ Նրա անունը կրողն ենք միայն: Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Երբ այսօր նայում ենք քրիստոնեական համարվող երկրներին, սրտի ցավով ենք արձանագրում, որ դրանք անվանապես են միայն քրիստոնյա:…

Опубликовано Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան Суббота, 18 июля 2020 г.