Պոպուլիստ իշխանությունը վտանգավոր է պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի համար (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Արա Վարդանյանն է։

Պատերազմող երկրի համար խիստ վտանգավոր է պոպուլիստական  իշխանություն, պոպուլիստ ղեկավար  ունենալը․ նա օտարին, միջազգային հանրությանը հաճոյանալու համար ագրեսոր ու հայատյաց հարևանին ներկայացնում է կիրթ ու կառուցական, խաղաղություն է  քարոզում այն դեպքում, երբ հարևանը սեփական երկրի տարածքներին է հավակնում, պաստառներ պարզում` «պատերազմ ենք ուզում», «մահ հայերին» կարգախոսերով:

Ի վերջո, պոպուլիստ իշխանությունը, որի խոսքն ու գործը իրար հակասում են, և որն ավելի շատ խոսում է, քան աշխատում, անվերջ սխալներ է գործում: Իսկ  պոպուլիստ ղեկավարի  սխալները, այն էլ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար, լինում են ճակատագրական:

Հուլիսի 12-ը լակմուսի թղթի դեր կատարեց, այն հաստատեց, որ ունենք մարտունակ, հզոր բանակ, գրագետ նվիրյալ  հրամանատարներ, անձնազոհ զինվորներ: Մինչդեռ երկիրը ղեկավարող քաղաքական թիմը՝ օրվա իշխանությունը, իրավիճակին չի տիրապետում:

Հարցազրույցն ամբողջությամբ  դիտեք տեսանյութում։