Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 104-ով, ապաքինվել են 208 բուժառուներ

Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34981-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 650 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 209 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 859-ի:

Մահացած պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 208 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23502, փաստացի բուժվողներինը՝ 10620 (մեկ օրում նվազել է 117-ով): Մեկ օրում թեստավորվել է 391 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 147108 քաղաքացի: