Արտակարգ դրությունը հանուն առողջությա՞ն է, թե՞ քաղաքական մահակ է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է:

Հեղափոխական էյֆորիային հաջորդեց մի փուլ,  երբ մարդիկ դեռ ասում էին`«թողեք իշխանությունը աշխատի, մի՛  խանգարեք»: Բայց իրավիճակը փոխվեց, երբ իշխանությունը ձախողեց կորոնավիրուսի  դեմ պայքարը․ այն  ի ցույց դրեց այս թիմի կառավարման անկարողությունը։ Ու մարդիկ հասկացան, որ իշխանության եկած  թիմն ունակ չէ բարդ  կամ արտակարգ իրավիճակներում  երկիր կառավարել: Իսկ մենք, չմոռանանք, պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք:

Տրամադրությունների փոփոխությունն այսօր ակնհայտ է, օրեցօր աճում է քննադատողների  թիվը։ Ի վերջո,  մարդկանց  հոգնեցրել է այս լարված իրավիճակում  նախկիններին քննադատելու, նախկինների վերադարձով ու նախկինների  ուրվականով մարդկանց ահաբեկելու իշխանության քաղաքականությունը:

Ժողովուրդն հիմա ասում է` լավ, մերժեցինք նախկիններին, հիմա եկել է գործ անելու ժամանակը: Բայց հե՛նց գործն է, որ չի երևում:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։