Լսի՛ր, Նիկոլ, դու չե՛ս կարող մտնել իմ տուն և պարտադրել, որ դիմակ կրեմ (տեսանյութ)

Լուսինե Այրապետյանի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Գաբրիելյանը։ Անդրադարձ է կատարվել.

1․ Օրերս բուռն քննադատություն առաջացրած՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական առարկայացանկից հանելուն, ինչպես նաև իշխանությունների կողմից հայագիտական առարկաների դեմ սկսած «սպանդին»

2․ «Ստամբուլյան» և «Լանսարոտեի» կոնվենցիաների հակահայկականությանը

3․ Աղանդավորական կառույցների ակտիվացմանը

4․ Իշխանությունների ձախողած պայքարին կորոնավիրուսի դեմ:

Գեորգի Գաբրիելյանն անդրադառնալով  կորոնավիրուսային համաճարակի դեմ օրվա իշխանությունների կատարած քայլերին՝ շեշտեց․ «Իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ հայտարարված պատերազմում հաղթեց կորոնավիրուսը»։

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական առարկայացանկից հանելը մեր հյուրը որակեց ազգային դավաճանություն, քանզի հայագիտական առարկաները կամաց-կամաց հանելով դպրոցներից՝ կհեռանանք  մեր պատմությունից, ինքնությունից, ինքներս մեզնից, առանց այն էլ այժմ դժվարին պայմաններ են, քանզի ունենք հայակործան իշխանություն։

Մանրամասները՝ տեսանյութում