Մենք պիտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք…

Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու:

Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց միևնույն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել…

Ամոթից քունս չի տանում…

Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ…

Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու:

Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն:

Մեկ ա ներդրողներ երբեք չեն գալու:

Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին…

Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք…

Ընենց որ, դմփ-դմփ-հու..

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Խնդրեմ ժողովուրդ ջան…Հենց նոր փոստատարից ստանում եմ ծանուցագիր, որ 2 օր առաջ պտի ներկայանայի ոստիկանություն։Վայ ձեր ինչն եմ ասել…Հայաստանն իրավական պետություն է…Դմփ-դմփ-հու…

Опубликовано Gevorg Petrosyan Суббота, 4 июля 2020 г.