Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Հայաստանը ցուցակում 49-րդ տեղում է. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 571 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 537 հազարից: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 542 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 982 հազար 928 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 569 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 604 հազար 585-ի, մահերինը՝ 64 հազար 900-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 698 հազար 817 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 19 հազար 707:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 687 հազար 862 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 296 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է: Պերուն առանձնանում է 302 հազար 718 ընդհանուր, 10 հազար 589 մահվան դեպքով:

Պերուին հաջորդող Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 297 հազար 625, մահերինը՝ 28 հազար 385: Իսպանիային հաջորդում է Չիլին: Չիլիում առկա է 295 հազար 532  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 308 մարդ:

Մեծ Բրիտանիայում առկա է 285 հազար 416 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է՝ 44 հազար 220 մահ: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Մեքսիկան, որը հայտնվել է 9-րդ տեղում: Մեքսիկայում առկա է 256 հազար 848  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 30 հազար 639 մարդ: Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 241 հազար 611 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 861:

Իտալիային հաջորդում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 235 հազար 429-ի, մահացածներինը՝ 11 հազար 260-ի:

Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 240 հազար 438 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 11 հազար 571 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 557 է, որից ապաքինվել է 78 հազար 518-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 138-րդ  տեղում է: Այստեղ վարակի 2 նոր դեպք է ավելացել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 953-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 830-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 49-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 28 հազար 936 է: Վարակի հետևանքով մահացել է 491 մարդ, իսկ ապաքինվել է 16 հազար 302 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: