Ֆրանսիայի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տվել

Ուրբաթ օրը հրաժարական է տվել Ֆրանսիայի կառավարությունը՝ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

«Էդուար Ֆիլիպը այսօր կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին, որը նա ընդունել է,- ասվում է զեկույցում:- Կառավարության անդամների հետ միասին նա զբաղվում է ընթացիկ գործերով, մինչև նոր կառավարության նշանակումը»:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել կառավարության ղեկավարի և նախագահի միջև տարաձայնությունների մասին, այդ թվում ՝ հունիսի 28-ին  Հավրի քաղաքապետի ընտրություններում Ֆիլիպի հաղթանակից հետո: Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել էր, որ մտադրություն ունի փոփոխություններ մտցնել կառավարությունում՝ համաճարակից հետո երկիրը վերականգնելու համապատկերին: