Եթե ասպատակողի սառնասրտությամբ գնդակահարում եք Սահմանադրությունը, իմացե՛ք, որ վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից

Մխիթար Գոշն իր Դատաստանագրքի նախաբանում 12 հիմնավորումներով բացատրում է, թե ինչու է անհրաժեշտություն տեսել ստեղծել Հայոց Դատաստանագիրքը։

7-րդ հիմնավորումը հետևյալն է. Հայոց Դատաստանագիրքն այն բանի համար է, «որպեսզի օրենսգիրք չունենալու պատճառով հայերը չգնան այլազգիներին դիմելու՝ ինչպես [Եղիա] Մարգարեն է հանդիմանում. «Մի՞թե Աստված չկա Իսրայելի մեջ, որ գնում եք Ճանճիկ աստծուն հարցում անելու» (Դ Թագ. 1:3), ինչպես [Պողոս] Առաքյալն է հայտնապես քննադատում. «Եվ եղբայրը եղբոր դեմ է դատվում, այն էլ՝ անհավատների առջև» (Ա Կորնթ. 6:6)»։

Իրավունքը սահմաններ դնելու մասին է, և եթե ասպատակողի սառնասրտությամբ գնդակահարում եք Սահմանադրությունը, իմացե՛ք, որ վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մխիթար Գոշն իր Դատաստանագրքի նախաբանում 12 հիմնավորումներով բացատրում է, թե ինչու է անհրաժեշտություն տեսել ստեղծելու…

Опубликовано Ruben Melikyan Четверг, 2 июля 2020 г.