Վրաստանում կորոնավիրուսի բոլոր նոր դեպքերը բերովի են

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման 4 դեպքը բերովի է: Լրագրողներին այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժգծով տնօրեն Մարինա Էզգուբայան: Գրում է «Նովոստի-Գրուզիան»:

«Կորոնավիրուսիային վարակի վերջին չորս դեպքերը բերովի են և կապված չեն ներքին փոխանցման հետ: Երկուսը բեռնատարների վարորդներ են, ևս երկուսը՝ սովորական քաղաքացիներ, որ ժամանել են այլ երկրներից»,- ասել է Էզգուբայան:

Ներկայումս Վրաստանի քովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 107 մարդ:

Վրաստանում փետրվարի 26-ից հուլիսի 3-ը լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 943 դեպք: Կորոնավիրուսային վարակից մահացել է 15 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 821, ինչը գրանցված բոլոր դեպքերի 87 տոկոսից ավելին է:

Շարունակում են կարանտինի մեջ մնալ 3 080, իսկ բժիշկների հսկողության տակ են 242 բուժառուներ: