Հայ-ռուսական երբեմնի փայլուն հարաբերությունները, որոնք ներկա աշխարհի ու հատկապես այժմ Պուտինի դիրքերի ամրապնդման համատեքստում ուղղակի անհրաժեշտություն են և այլընտրանք չունեն

Ազատամարտ, իննսունականների ներպետական ճգնաժամ, մարտիմեկյան դավադրություն պետության հանդեպ։ Երեք անգամ պետությունը փրկել է վերահաս կործանումից, թերևս այս անգամ ևս Ինքը կանգնեցնի անարգելակ ընթացքը մեր դեպի անդունդն անդառնալի. պարոն Նախագա՛հ, առաջինն ու ինքնակամ հենց Դուք եք Ձեզ վրա ընդունել դավադիր այս ոհմակի մեծագույն հարվածը, կենաց ֊մահու կռիվ տվել, անազատությամբ ու մինչևիսկ սեփական առողջության ու կյանքի հաշվին ի կատար ածել խոստումը Ձեր՝ «պետք լինի, կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ», այժմ փաստ է՝ Ձեր իսկ կայացրած պետությունն առանց Ձեզ «Թավշյա Հեղափոխություն» վերապրողը չէ՜, այն էլ այսօրեական աշխարհում, և ճգնաժամի այս օրերին, որ իր մահաբեր ճիրանների մեջ է առել քաղաքացու կյանքն ու առողջությունը, նրա բարեկեցությունն ու զարգացումը, հայի դեմքն ու արժանապատվությունը, մեր պետության անվտանգությունն ու անկախությունը։

Ես չեմ ուզում՝ թուրքերը Ստեփանակերտում թեյ խմեն՝ ի հեճուկս ոմանց, ովքեր վերջիններիս ոչ միայն թեյելու, այլև Շուշիում մուղամ լսելու են հրավիրում, որոնց համար հայ սպային գլխատածին հերոսացրածը կիրթ մարդ է, իսկ մեր զինվորի՝ ի փառս հայրենյաց ընծայած կյանքը՝ հանուն ոչնչի։

Ու վերստին պիտի պնդեմ՝ թե Քոչարյան չունենայինք, ստիպված էինք լինելու հորինել նրան։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Հայ ֊ ռուսական երբեմնի փայլուն հարաբերությունները, որոնք ներկա աշխարհի ու հատկապես այժմ Պուտինի դիրքերի ամրապնդման…

Опубликовано Վահե Եփրիկյան Четверг, 2 июля 2020 г.