«Ամեն ինչ համակարգված էր». լրագրողը պատմել է, թե ինչպես և ովքեր են կազմակերպել բողոքի ցույցերը ԱՄՆ-ում

Բողոքի ցույցերը, որոնք ավելի քան մեկ ամիս ցնցում են Ամերիկայի բոլոր նահանգները, չեն պատրաստվում դադարեցնել: «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչության միջազգային քաղաքականության բաժնի խմբագիր Վալերի Ռուկոբրացին կարողացել է անձամբ ներկա գտնվել Նյու Յորքում ոստիկանության բռնությունների դեմ ցույցերին: «Բաց եթեր» թոք-շոուի ընթացքում նա պատմել է հանրահավաքի կազմակերպման և դրա կազմակերպիչների վերաբերյալ տպավորությունների մասին:

«Ամեն ինչ համակարգված էր սկզբից մինչև վերջ, կային մի քանի առաջնորդներ, ովրոնք քայլում և բղավում էին հրահրիչ կարգախոսներ: Նրանք 3-4 հոգի էին, նրանք հավասարաչափ բաշխված էին ամբողջ բազմության մեջ, որպեսզի այս երթը լիարժեք կազմակերպվեր: Այստեղ էլ ցուցարարներին տրվում էին ջուր և դիմակներ, այսինքն՝ եթե ինչ-որ բան եք ցանկանում, անմիջապես դա ձեզ կտրամադրեին: Երթի առաջատարներից մեկը Մովսես անունով մի տղա էր, նա մոտ 25 տարեկան էր, սևամորթ ակտիվիստ և արմատական: Նրա ենթակայության տակ էին մի քանի այլ ակտիվիստներ, որոնք ներկայացնում են Բրուքլինի սևամորթ բնակչությունը: Եվ, ինչպես դա հասկանում եմ, նրանք պատրաստ են ամեն օր մարդկանց փողոց դուրս բերել»,- հայտնել է լրագրողը:

Ամերիկայի որոշ քաղաքներում իրավիճակը այնքան թեժ էր, որ ցուցարարները և նրանց ընդդիմախոսները զենքի կիրառման եզրին էին, օրինակ, Սանկտ-Լուիսում տեղի ունեցածը: Այս քաղաքում բնակվող ամուսնացած զույգը զենքով դուրս էր եկել՝ իրենց տարածք մուտք գործած ցուցարարներին վտարելու համար: Մի փոքր խոսքակռվից հետո ցուցարարները հեռացել են մասնավոր տարածքից, զոհեր չեղան: