Անգելա Մերկելը կոչ է արել Եվրոպային մտածել աշխարհում իր դերի մասին, առանց ԱՄՆ-ի առաջնորդության

Եվրոպական երկրները պետք է լրջորեն մտածեն նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ը գուցե չցանկանա, ինչպես նախկինում, խաղալ աշխարհի առաջնորդի դերը: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ օրը եվրոպական մի շարք թերթերին, այդ թվում ՝ The Guardian-ին տված հարցազրույցում:

«Մենք մեծացել ենք որոշակի գիտելիքներով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է լինել համաշխարհային տերություն: Եթե ԱՄՆ-ն այժմ ուզում է իր կամքով դադարել իր այդ դերը կատարելուց, ապա մենք պետք է լրջորեն մտածենք այդ մասին», – նկատել է կանցլերը:

Նրա խոսքերը պատասխան էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որը ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայում տեղակայված  զորքերը 35-25 հազարով  կրճատելու որոշման մասին, քանի որ Բեռլինը բավականաչափ չի ծախսում ՆԱՏՕ-ի պաշտպանության համար: Ըստ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցների՝ այդ որոշումը կայացվել է առանց որևէ խորհրդակցության Գերմանիայի կամ դաշինքի այլ երկրների հետ: Ավելի ուշ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն, ելույթ ունենալով Բրյուսելում գտնվող գերմանական Մարշալի ֆոնդում, ասել է, որ զորքերի դուրսբերումը Գերմանիայից կդառնա ամբողջ աշխարհում ամերիկյան զորքերի տեղակայման ռազմավարական վերանայման մի մասը` Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում:

«Գերմանիայում ամերիկյան զորքերը օգնում են պաշտպանել ոչ միայն Գերմանիային և ՆԱՏՕ-ի եվրոպական մասին, այլև Միացյալ Նահանգների շահերը: Մենք Գերմանիայում գիտենք, որ պետք է ավելի շատ ծախսենք պաշտպանության վրա, վերջին տարիներին հասանք [ծախսերի] զգալի աճի և կշարունակենք ընթանալ  մեր ռազմական հնարավորությունները մեծացնելու ճանապարհով», – ասել է Մերկելը:

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել պահպանել պաշտպանական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: «Նայեք աշխարհին, Չինաստանին կամ Հնդկաստանին: Ծանրակշիռ հիմքեր կան պահպանել նվիրվածությունը հյուսիսատլանտյան պաշտպանական հանրությանը և մեր ընդհանուր միջուկային հովանոցին: Բայց, իհարկե, Եվրոպան պետք է ավելի մեծ բեռ [ծախսերի] վերցնի, քան Սառը պատերազմի ժամանակ», – հայտարարել է նա: