Կորոնավիրուսային հիվանդությունից նախօրեին արձանագրվել է մահվան 10 դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպք, ապաքինվել է ևս 762 մարդ:

Արձանագրվել է մահվան 10 դեպք: Բուժառուները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյլաներով, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է: