Երկրում հարյուրներով մարդիկ են մահացել, հազարներով վարակվել, իսկ դրա պատասխանատուն հումորներ է գրում։ Սա է ձեր բարոյական նկարագիրը

Իրենցքայլականների արագ ու հուժկու պատասխանը…. 26 թե 27 հաշվարկին։ Ինչ խոսք բարձր ինտելեկտուալ թեմա է։

Դուք նույն էնտուզիազմով արձագանքեք նրան, որ ձեր գերագույն գլխավոր հպարտին սխալ ինֆորմացիա եք տվել: 00։01-ին ապօրինի սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնում են, բայց դատավորների լիազորությունները չեն դադարում։ Դրա համար «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն պիտի անեք։

Լինկ եմ տեղադրում՝ կարդացեք՝ էջ 28-29։

Զանգեք Արմեն Սարգսյանին ռեզերվ արեք, չքնի, որ ստորագրի։

Եթե դուք շատ խառն եք 26 ու 27-ի թեմայով լուսավորից մեկին ասեք ձեր տեղը արձագանքի։

Հ.Գ. Եւ նա հպարտ էր իր թիմով… Հպարտ պիտի լիներ, եթե էդքան մանկուրտ կատարողի տեղը գոնե մի մտածող ունենար, որ այսպիսի խնդիր չծագեր։

Հ.Գ. Երկրում հարյուրներով մարդիկ են մահացել, հազարներով վարակվել, իսկ դրա պատասխանատուն հումորներ է գրում։ Սա է ձեր բարոյական նկարագիրը։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Իրենցքայլականների արագ ու հուժկու պատասխանը…. 26 թե 27 հաշվարկին։ Ինչ խոսք բարձր ինտելեկտուալ թեմա է։ Դուք նույն…

Опубликовано Arpine Hovhannisyan Четверг, 25 июня 2020 г.