Փաշինյանի տեռորի առաջին մասն ավարտվե՞ց (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավար ենք հրավիրել ԲՀԿ ԵՄ փոխնախագահ Արտավազդ Ալեքսանյանին։

ԲՀԿ ԵՄ փոխնախագահի հետ զրուցել ենք երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի  և ներկայիս իշխանութունների քայլերի օրինաչափության մասին։

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկվում է երկրի Մայր օրենքը փոփոխության ենթարկելու հարցը։ Այն ընդունվելու է երկրորդ ընթերցմամբ՝ երեքժամյա ռեժիմով։

Ըստ ընթացակարգի՝ Սահմանադրության փոփոխություններ իրականացնելը բավականին երկար և բարդ գործընթաց է, սակայն մեր իշխանություններն այն իրականացնում են երեք ժամում։

Մեր զրուցակիցը նշեց, որ ԲՀԿ-ն բոյկոտել է նիստը, քանի որ մասնակցել նիստին և քվեարկել, կնշանակեր հետագայում իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկվելու հայտ ներկայացնել։

Նշենք, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն բոյկոտել են նիստը։

Արտավազդ Ալեքսանյանն անդրարձավ նաև ԿԳՄՍ նախարարության բացերին, շեշտելով, թե փոխանակ մտածեն մարզում ապրող աշակերտը արդյո՞ք կարող է մասնակցել հեռավար կրթությանը, արդյո՞ք ապահովված է ինտերնետով, պլանշետով և այլ անհրաժեշտ միջոցներով, զբաղված են ոչնչով կամ հայագիտական առարկաները դպրոցներում և բուհերում կրճատելով կամ պարտադիր ուսուցումից հանելով։

Մանրամասները՝ տեսանյութում