Այս խայտառակությունը, որի մեջ թաթախվել է ողջ պետական ապարատը, կարելի է որակել միայն որպես ՀՀ խոշորագույն ընդիմադիր ուժի և այդ ուժի ղեկավարի հանդեպ քաղաքական հետապնդման իրականացում

Քանզի համացանցում ոմանց ցնցումները չեն դադարում՝ կապված Գագիկ Ծառուկյանի հանդեպ ձերբակալության միջնորդության մերժման հանգամանքի հետ, ապա հարկ եմ համարում անդրադառնալ մի թեզի, որը մի քանի ժամ փորձում են պտտացնել համացանցում՝ իշխանական ցանցային խմբակները։

Ուրեմն տեսեք, թե սրանք ինչ են ասում․

Մի կողմից անիծում են դատական համակարգը, մյուս կողմից բղավում են, թե բա տեսաք, որ սա քաղաքական բնույթ չունի, սա իրավական դաշտում է։

Ինչ ասեմ, ստիպված եմ կրկին անգամ սրանց հիասթափեցնել…

Ո՛չ, այս խայտառակությունը, որի մեջ թաթախվել է ողջ պետական ապարատը, կարելի է որակել միայն որպես ՀՀ խոշորագույն ընդիմադիր ուժի և այդ ուժի ղեկավարի հանդեպ քաղաքական հետապնդման իրականացում (political persecution)։

Տեսեք…

  1. Ապօրինի քրեական գործողությունները՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի հանդեպ սկսեցին անմիջապես հունիսի 5֊ից հետո։ Հիշեցնեմ, որ հենց այդ օրը մենք բարձրաձայնեցինք Հայաստանի դեմ ծառացած ծանրագույն խնդիրների մասին՝ անդրադարձ կատարելով նաև կառավարության 100 տոկոսի փոփոխման անհրաժեշտությանը։
  2. Իսկույն սկսեցին կատաղի պսեվդոիրավական գործողություններ՝ անմիջապես Ծառուկյանի ուղղությամբ և ԲՀԿ անդամների հանդեպ ։
  3. Ծառուկյանի հանդեպ հարուցված շինծու քրեական գործերի «ափալ-թափալ» սարքած «փաստաթղթերը» հայտնվում են ՀՀ կառավարության նախարարների տրամադրության տակ, որոնք էլ իրենք հրապարակում են (հասկանու՞մ եք, որ քաղաքական պաշտոն զբաղեցրած անձինք միտումնավոր հրապարակել են նախաքննության գաղտնիք պարունակող նյութ…)
  4. Իշխանական պատգամավորների, նախարարների և առհասարակ իշխանական վերնախավի կողմից իսկույն հնչում են տարատեսակ բացասական գնահատականներ այս գործի առնչությամբ(!!!)։
  5. Զուգահեռ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի գլխավորությամբ իշխանամետ գրպանային ռեսուրսները և ֆեյքերի ահռելի բանակը միաժամանակ սկսում են կատաղի տեղեկատվական տեռոր և ապատեղեկատվության տարափ՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ ի ուղղությամբ։
  6. Այս ամբողջ պրոցեսի ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ անցնում են ուղղակի ապատեղեկատվության և շանտաժի։

Հատկանշական է նաև, որ առաջին օրերին այդ գործելաոճը անթաքույց էր, իսկ հետո, երբ իրենք հասկացան, որ իրենց բացահայտ քաղաքական ճնշումներն ու ապօրինությունները հարվածելու են հենց իրենց` արդեն ուշ էր։

  1. Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ամենացայտուն ապացույցն է հանդիսանում ԱԺ֊ում գլխավոր դատախազի կողմից ներկայացված հիմնազուրկ միջնորդությունները և ամբողջ իշխանական պատգամավորական խմբակցության ՔԱՂԱՔԱԿԱԿԱՆ հնազանդ քվեարկությունները։

Կարծում եմ՝ առայժմ այսքանը բավական է, որպեսզի մի փոքր սաստենք նրանց, ովքեր ինքնամոռաց ցնցվում են ապատեղեկատվական հիստերիայի մեջ։

Այո՛, այս ամբողջ պրոցեսը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ դասական օրինակ է…

Ռուսը կասեր՝ Прежде чем с серьезным видом нести ахинею , лучше учите матчасть ребята…

Առայժմ այսքանը…

Շարունակելի…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Քանզի համացանցում, ոմանց ցնցումները չի դադարում կապված՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ձերբակալության միջնորդության մերժման…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 21 июня 2020 г.