Քոչարյանն է առանցքը Հայաստան-Արցախի փրկության

Քոչարյանն էսօր վերստին ապացուցեց՝ մինչևիսկ մեղադրյալի աթոռին՝ առավել քան հզոր է, քան իշխանական աթոռներին բազմածների ամբողջությունը։

Երկու տարի անց բացառապես բոլորը պետք է գիտակցեն, հասկանան ու հաշտվեն պարզագույն ճշմարտության հետ՝ Քոչարյանն է առանցքը Հայաստան-Արցախի փրկության, և առանց վերջինիս ազատության, առանց նրա հսկայական փորձառության, առանց պետական շինարարության գործում գիտելիքների, անձնային որակների ու հեղինակության գործադրման՝ մեր պետական մեքենան մահաբեր վթարից զերծ պահելն անհնար է լինելու։

Սեփական կյանքի հաշվին կռիվ՝ հանուն իր իսկ կերտած պետականության կյանքի՝ ահա քոչարյանական վերջին երկու տարին, չգիտեմ՝ ու՞ր էիք բոլորդ նախանցյալ տարվա հուլիսի 26-ին, բայց Նա արդեն լինելիության կռվում էր՝ կամովին, վճռական, հաստատուն ու որ կարևորագույնն է՝ բոլորիդ համար առանց բացառության։

#Ազատություն_Նախագահին

#Նիկոլը_պետք_է_հեռացվի

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Քոչարյանն էսօր վերստին ապացուցեց՝ մինչևիսկ մեղադրյալի աթոռին՝ առավել քան հզոր է, քան իշխանական աթոռներին բազմածների…

Опубликовано Վահե Եփրիկյան Среда, 17 июня 2020 г.