ԵԺԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից․ Դոնալդ Տուսկ

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգի գրառմամբ անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին։ Նա մասնավորապես գրել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Նա նշել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ շրջանակներում՝ ցուցաբերելով քաղաքական կամք դրա ամբողջական վավերացման և իմպլեմենտացիայի համար։