«Nordic Monitor»․ Թուրքիան Հայաստանից բացի՝ Հունաստանի դեմ է ռազմագործողության ծրագիր ունեցել

Շվեդական «Nordic Monitor» կայքը հայտնել է, որ Թուրքիան Հունաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել: Նշվել է, որ «Չաքա բեյ» ծածկագրով գործողության ծրագիրը թարմացվել և ավարտուն տեսքի է բերվել 2014 հունիսի 13-ին։

Հրապարակման մեջ ներկայացվել է զեկույցի պատճենից էջեր, որտեղ երևում է ծրագրի անվանումը և ամսաթիվը։

Փաստաթուղթը  ռազմական գործողության ծրագրի մասին մանրամասներ չի պարունակում։ Հրապարկման հեղինակի կարծիքով՝ հավանաբար գործողության ծրագրի մանրամասները հույժ գաղտնի են, իսկ նման մակագրությամբ փաստաթղթերը չեն կարող փոխանցվել համացանցով նամակագրությամբ, այլ փոխանցվում են հատուկ համակարգերի միջոցով։

«Nordic Monitor»-ը կրկին անդրադարձել է այն թեմային, որ վերոնշյալ փաստաթղթում նշվում է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ պլանավորված ռազմական գործողության մասին։ Նշենք, որ այս մասին կայքը նախկինում ևս հանդես էր եկել հրապարակմամբ, որում ասվում էր, որ Թուրքիան պլանավորում էր ռազմական գործողություն իրականացել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որ ներկայացնում էր դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրում են գործողությունները:

Նշվել է, որ ռազմական գործողությունների ծրագրի գոյության մասին վկայող փաստաթղթերը հայտնաբերվել են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերող դատական գործի թղթածրարում։ Նշվել է, որ 2016-ի հուլիսի 15-ից հետո ԹՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հետաքննություն է իրականացվել, որի ընթացքում էլ հավաքվել են բարձրաստիաճան զինվորականների ներքին նամակագրությունը, որի մեջ եղել է վերոնշյալ փաստաթուղթը։

Հրապարակման հեղինակ Աբդուլահ Բոզքուրթը կարծում է, որ գործը հետաքննող դատախազ Սերդար Ջոշքունը, գործը դատարան ուղարկելուց առաջ պարզապես մոռացել է հեռացնել գաղտնի փաստաթղթերը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am