Այս անարդարությունը թակելու է բոլոր ընդդիմադիրների դուռը

Անկասկած այն, ինչ այսօր կատարվում է, ԲՀԿ-ի հանդեպ քաղաքական հետապնդումների հերթական սերիան է:

Այո, հերթական, քանի որ սա ոչ առաջին դեպքն է, շատ հավանական է՝ ոչ էլ վերջինը:

Արդեն երկու տարի է, ինչ Նիկոլի իշխանությունը ճնշում է այլակարծությունը, ընդդիմադիր խոսքը և հետապնդում իր քաղաքական մրցակիցներին: Մենք երկու տարի է տեսնում ենք քաղաքական հետապնդումներ, ճնշումներ: Եթե ոմաց համար անսպասելի էր այսօրվա կատարվածը, ինձ համար անսպասելի չէր:

Քանի որ ես տեսել և բարձրաձայնել եմ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրայր Թովմասյանի հանդեպ կատարվող քաղաքական հետապնդումների մասին և պայքարել դրա դեմ` մշտապես լինելով այն կարծիքին, որ այս անարդարությունը թակելու է բոլոր ընդդիմադիրների դուռը:

Այս ամենը գոնե այս պահին պետք է սթափեցնի որոշ ընդդիմադիրների՝ մյուսների հանդեպ միավորներ վաստակելու գործով զբաղվողներին, մի կողմ թողնել այդ անհեռանկար գործելաոճը և համախմբվելով ձևավորել միասնական օրակարգ, որի հիմքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Բոլոր երգերը երգել էիք,մնացել էր «սարի սմբուլը»Մի ժամանակ Նիկոլին խանգարում էր ՀՀԿ-ն,հետո Քոչարյանը,հետո ԱԺ-ն,հետո…

Опубликовано Վահան Բաբայան Понедельник, 15 июня 2020 г.