Պաթոլոգիական վախկոտները ցանկանում էին «վախեցնել» Ռուսաստանին, սակայն արդյունքում՝ իրենք վախեցան

Ըստ երևույթին, որքան առաջ, այնքան ավելի ու հաճախ է համաշխարհային հանրությունը «տարօրինակություններ» տեսնելու Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում: Ահա մի քանի օրինակներ, որոնք հայտնի դարձան 2020 թվականի հունիսի 11-ին: Ամերիկյան «The National Interest» ամսագիրը շարունակում է գովերգել իրենց B-1B Lancer հեռահար ռազմավարական ռմբակոծիչների սադրանքը Սև ծովի երկնքում՝ Ղրիմի ափերի մոտ, այն անվանելով «Ռուսաստանը զսպելու փայլուն գործողություն», որը իբր ռուսներին սպառնում է «ինքնաթիռներից և նավերից արձակվող հրթիռային տեղատարափով»: Խոսքը մայիսի 29-ի իրադարձությունների մասին է, երբ Ուկրաինայի, Լեհաստանի և Ռումինիայի կործանիչները ուղեկցում էին ամերիկյան B-1B ռմբակոծիչներին իրենց երկարատև ճանապարհի տարբեր հատվածներում՝ սկսած Հարավային Դակոտայի ավիաբազայից, այնուհետև Ատլանտյան օվկիանոսի հատում, ներթափանցում Եվրասիայի խորքերը, Ղրիմի ափերի մոտ և այլն, իսկ այնուհետև՝ հետ վերադարձ։ Գործողության ավարտից հետո ԱՄՆ ՌՕՈՒ եվրոպական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ B-1B ռմբակոծիչները գրոհի իմիտացիա են ձեռնարկել Սևծովյան նավատորմի ուղղությամբ՝ օգտագործելով AGM-158C հեռահար հականավային հրթիռները:

Դե, թվում էր՝ «ուրախացան», կատակեցին և կհանգստանան: Ռուսաստանի համար ավելի ցավալի էր այն փաստը, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Ուկրաինայի օդային տարածքով թռչում էին Ղրիմի ափերի մոտ: Իսկ մարտական ​​հարձակման իմիտացիային պատասխանել են ինչպես միշտ՝ «միացրել» են այն ամենը, ինչ միանում է ՀՕՊ և ՀՀՊ պաշտպանության համակարգերում թշնամական ինքնաթիռների մոտենալու դեպքում: Ի դեպ, «զգալով», որ նրանք գտնվում են ռուսական ռադարների և հրթիռների նշանառության տակ, պոտենցիալ ագրեսորներն արագորեն լքել են նույնիսկ Ուկրաինայի օդային տարածքը: Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունեցել հետագայում: Հունիսի 11-ին ամերիկյան «ABC News» հեռուստաալիքը, վկայակոչելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությանը (NORAD), հաղորդել է, որ ռուսական ռազմավարական Տու-95 ռմբակոծիչների երկու խումբ մոտեցել են ԱՄՆ օդային տարածքին, որոնցից մեկը՝ 13 կմ հեռավորության վրա: Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը (2 Տու-95, 2 Սու-35 կործանիչ, А-50 հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման և կառավարման ինքնաթիռ) մոտեցել է ԱՄՆ օդային տարածքից 8 մղոն (13 կմ) հեռավորության վրա, որն իր հերթին ավարտվում է ամերիկյան ափամերձ հատվածից 19 կմ հեռավորոթյան վրա: Երկրորդ խումբը՝ (2 Տու-95 և Ա -50)մոտեցել էր 34 ծովային մղոն հեռավորության վրա (63 կմ):

Եվ ի՞ նչ: Ի վերջո պարզ է, որ ոչ միայն ԱՄՆ և ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն են կարող թռչել՝ «որտեղ ուզում են»: Ինչի հետ է կապված խառնաշփոթը Ամերիկայում, պարզ չէ, միայն թե այն, որ ԱՄՆ զինված ուժերը զգուշացել էին այն փաստից, որ ԱՄՆ-ի ափերին մոտեցել էին կոնկրետ ռազմավարական ռմբակոծիչները, որոնք կրում են և միջուկային զենք, և գերձայնային հրթիռներ: Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիներն իրենք են խոստովանում. «Ռուսական ռազմական ինքնաթիռները մնացել են միջազգային օդային տարածքում և երբեք չեն մտել ԱՄՆ ինքնիշխան օդային տարածք»: Այսինքն՝ ԱՄՆ օդային սահմանի որևէ խախտում չի եղել: Վախն ու խուճապը առաջացել են հենց այն պատճառով, որ միանգամից չորս ռուսական ռմբակոծիչներ թռել են այն հեռավորության վրա, որից միանգամայն հնարավոր է «ինքնաթիռներից արձակվող հրթիռների տեղատարափը», ինչպես իրենք՝ ամերիկացիները մայիսի 29-ին Սև ծովի վրա տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քարոզչությամբ էին պարծենում, և միևնույն ժամանակ «ինչ-որ բան» կատարել: Այնուամենայնիվ, եկեք չնկարագրենք Ապոկալիպսիսի սցենարները. ամեն ինչ իր ժամանակն ունի, ինչպես ասում են: Ամերիկացիներն այնքան խուճապի մեջ էին, որ միջազգային օդային տարածքում մնացած ինքնաթիռները ուղարկել են «դիմավորողների»՝ ԱՄՆ ՌՕՈՒ F-22 կործանիչների 2 օղակ, որոնք գործում էին KC-135 Stratotankers վերալիցքավորող ինքնաթիռների և E-3 AWACS հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման ինքնաթիռի աջակցությամբ: Այս ավիա-ընդհարումը վերջին ժամանակներում դարձել է Միացյալ Նահանգների տարածքային սահմաններին ամենամոտը, նշում են NORAD-ում: Իսկ ռուսներն ի՞նչ. ոչինչ, սառնասրտորեն իրականացրել են իրենց առաքելությունը, չէ՞ որ գտնվում էին միջազգային օդային տարածքում…

Եվ ահա այս իրադարձությունից հետո, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը (նույնպես հունիսի 11-ին) դաշինքի Բրյուսելի գրասենյակից հեռախոսով հարցազրույց տվեց գերմանական ազդեցիկ «Die Welt» թերթին և անսպասելիորեն «հիշեց», որ Ռուսաստանը ունի հզոր զենք, այդ թվում`«հեռահար հրթիռներ, օդային տեղակայման հրթիռներ, անօդաչու սարքեր, հզոր կիբերզենքեր, ինչպես նաև նոր ռազմական դոկտրին»: «Ռուսաստանը ակտիվություն է դրսևորում Արկտիկայում, ուժեղացնում իր ներկայությունը Միջերկրական ծովի ավազանում, նրա զորքերը տեղակայված են ուղղակիորեն ՆԱՏՕ-ի արտաքին սահմաններում: Հետևաբար, մենք հետագայում ևս ստիպված կլինենք ներդրումներ կատարել ահաբեկման [Ռուսաստանին՝պարզ է…] և պաշտպանության մեջ»,- ասել է Ստոլտենբերգը՝ «մոռանալով» ասել, որ ռուսական զորքեր կան միայն ռուսական տարածքներում, և որ Ռուսաստանը մեղավոր չէ այն բանի համար, որ ՆԱՏՕ-ն իր սահմանները տեղափոխել է անմիջապես ռուսական տարածքների մոտ: Եվ միայն դրա պատճառով է «պատահել» այնպես, որ ռուսական բանակը «կանգնած է անմիջապես ՆԱՏՕ-ի արտաքին սահմանների մոտ»: Արևմուտքն այդպիսի հարևանություն չի՞ ցանկանում: Այդ դեպքում թող լուծարի ՆԱՏՕ-ն կամ պարզապես դուրս գա Արևելյան Եվրոպայի երկրներից: Բայց, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ստոլտենբերգին. նա, այնուամենայնիվ, խոստովանել է, որ միջուկային մարտագլխիկներով ռուսական միջին հեռահարության հրթիռները կարող են խոցել Եվրոպայում ցանկացած թիրախի. «Այս հրթիռները դժվար է հայտնաբերել, դրանց մոտեցման, նախազգուշացման ժամանակը շատ կարճ է: Նրանք կարող են հասնել եվրոպական բոլոր մայրաքաղաքներին…»։ Արևմուտքն իրավունք չունի մի վայրկյան անգամ մոռանալ այդ մասին, ուստի ավելի լավ կլինի, որ Արևմուտքը չփորձի խափանել աշխարհում առկա ռազմաքաղաքական հավասարակշռությունը:

Սերգեյ Շաքարյանց