Զելենսկին տուգանվել է կարանտինային կանոնները խախտելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տուգանվել է երկրի կարանտինային կանոնները խախտելու համար, հաղորդում է BBC-ն։

Զելենսկին ասել է, որ ինքը սահմանափակումները խախտել է՝ հունիսի 3-ին Խմելնիցկի քաղաքում սրճարան այցելելով։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը լուսանկար է հրապարակել, որտեղ Զելենսկին սրճարանում սուրճ է խմում՝ չնայած այդ օրերին փակ տարածքում նման ծառայությունների մատուցումը դեռևս արգելված էր։ Նախագահը նաև առանց դիմակի էր։

Զելենսկին ընդունել է իր մեղավորությունը՝ ասելով, որ իրեն տուգանելու որոշումը ճիշտ է համարում, սակայն չի մանրամասնել տուգանքի չափը։