Ներումն աստվածային շնորհ է, իսկ ձեր «սխալները» անաստված հանցանքներ․․․

Առողջապահության նախարարաը ցնցող հայտարարություն արեց․ «Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար», ու ես ակամա հիշեցի «Կովկասի գերուհին» ֆիլմը, որտեղ երբ Սաախովը նույնպես լալահառաչ ասում է՝ ներեք գործածս սխալները, Նինան հակադարձում է՝ սխալները չեն ներում, այլ լվանում են արյունով․․․

Տղաներ, ձեր գործած յուրաքանչյուր սխալ կյանք է արժենում․․․

Դուք ամենապատասխանատու պահին սխալներ եք գործում, հիմնականում՝ միտումնավոր, հիմա եկել եք ներողություն եք խնդրում, որ ինչ անեք, անգամ չեք ասում՝ կուղղեք սխալները․․․ Անգամ քայլ չեք անում սխալներն ուղղելու․․․ Չեք լսում մասնագետներին, բոլորին համարում եք թշնամի․․․ Դուք նման եք պատերազմի էն ապաշնորհ հրամանատարին, որի ամբողջ զորքը կոտորվում է, իսկ ինքը գնում-նստում է ճոխ վրանում, թեյ է խմում և ասում է՝ սխալվեցի, ներեք․․․․

Ներումն աստվածային շնորհ է, իսկ ձեր «սխալները» անաստված հանցանքներ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Առողջապահության նախարարաը ցնցող հայտարարություն արեց․<Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար>, ու ես…

Опубликовано Մարգարիտ Եսայան Среда, 10 июня 2020 г.