«Ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները»․ ԶՈՒ ԳՇ պետի պարզաբանումը որդու հարսանիքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում շրջանառվող՝ իր որդու հարսանիքի մասին տեղեկության վերաբերյալ․

«Արմենպրես»ը ներկայացնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարզաբանումը․

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների, չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»: