Եթե նախարարը չնստեր «Ֆեյսբուքում» և ցինիզմով մրցեր մնացածի հետ, կունենայինք լավ նախագիծ (տեսանյութ)

ՀՀ Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում ԱԺ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու հարցը։ Երեկ առաջին ընթերցմամբ նախագիծը անցել էր, սակայն այսօր նախագծի հեղինակը առաջարկել է դեմ քվեարկել, որոշակի փոփոխությունների համար։ Հեղինակն առաջարկում է ավելացնել պարետի ցուցումով մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման  ժամանակահատվածում նրանց վճարելով մեկուսացման  նպաստ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադառնալով  անդրադառնալով Նարեկ Զեյնալյանի նախագիծը հետ կանչելուն՝ նշեց․ «Հարգելի՛ գործընկերներ, մի բան եք վրիպել, մեր կառավարությունը այսօր ժամանակի խնդիր ունի, չի գիտակցում, որ ժամանակն է այն գործոնը, որը կապ ունի այս կամ այն միջոցառման արդյունավետության հետ։ Եթե այդ քայլերը արվեին ժամանակին, արդյունքը կլիներ բարցարձակ այլ։ Եթե Առողջապահության նախարարը ճիշտ կանխատեսում անելը շարունակեր, ոչ թե դրա փոխարեն նստեր «Ֆեյսբուքում» և ցինիզմով ու մեծամտությամբ մրցեր մնացած բոլորի հետ ու հաղթեր, կունենայինք աշխատանք, լավ նախագիծ, որը իրապես հասցեականորեն կարձագանքեր քաղաքացիների խնդիրներին»:

Մանրամասները՝ տեսանյութում