Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած 66-ամյա կինը այլ հիվանդություններ չի ունեցել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք, ապաքինվել է ևս 14 մարդ:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է: