Մենք թվի և քվորումի ապահովման չափը փոխելով՝ կարող ենք խաթարել հանձնաժողովի աշխատանքը (տեսանյութ)

ՀՀ Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադառնալով  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթին, դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանին. «Պարո՛ն Հայրապետյան, Դուք բարդացնում եք քվորումի ապահովումը, որը իր հերթին հեշտացնում է հանձնաժողովի նիստի տապալումը, այսինքն՝ երբ որ մենք ավելի շատ թվով պատգամավորով պետք է քվորում ապահովենք, դա նշանակում է  հնարավոր է, որ հանձնաժողովի նիստը տապալվի։ Այս առումով ես մտահոգություն ունեմ, որ մենք թվի և քվորումի ապահովման չափը փոխելով՝ որոշ դեպքերում կարող ենք խաթարել հանձնաժողովի աշխատանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում