Խաղաղություն տարածող հայ ռազմիկները

Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է

Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է:

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948 թ. կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում, կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

Մեր երկիրը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, 2001թ. ձևավորեց ՀՀ խաղաղապահ ուժերը: Նորաստեղծ ստորաբաժանման առաջին առաքելությունն ու մարտական մկրտությունը Կոսովոյում էր 2004-ին:

Որպես պատերազմով անցած ու խաղաղության գինն իմացող երկրի «դեսպաններ»՝ հայ խաղաղապահներն այսօր իրենց կարևոր ներդրումն ունեն աշխարհի հակամարտ գոտիներում կայունության և խաղաղության ապահովման գործում:

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների, առաքելությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:

Միջազգային խաղաղապահության բնագավառում մեր խաղաղապահները վստահելի և արհեստավարժ գործընկերոջ համբավ ունեն:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից