Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372, մահվան՝ 7 նոր դեպք, ապաքինվել է 35 քաղաքացի

Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7 774-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 98 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 44 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 142-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 35 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3255, փաստացի բուժվողներինը՝ 4377 (մեկ օրում ավելացել է 325-ով): Մեկ օրում թեստավորվել է 1124 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 53 678 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած բուժառուները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: