Եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար. Արարատ Միրզոյանը անեկդոտ պատմեց (տեսանյութ)

Այսօր ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին՝ հանդես եկավ ելույթով. «Անկեղծ ասած, այս քննարկումը լսելիս մի անեկդոտ հիշեցի: Մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջը գոհունակությամբ ասում է, որ վաճառողին խաբել է`փողը տվել է և ապրանքը չի վերցրել: Հիմա, անկեղծ ասած, եկեք մի հատ հասկանանք՝ այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար։ Ժողովուրդ ջան, յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է հնարի, մտածի իրավիճակ, թե ոնց կարող է ինքը խուսափել պատժվելուց, ոնց կարող է շրջանցել կարգավորումը և ասել՝ թղթերով ամեն ինչ նորմալ է: Հիմա հասկանանք, լավ, հնարավոր է շրջանցել, հարցը՝ իմաստը»:

Անդրադառնալով դիմակների արդյունավետ լինել- չլինելուն՝ ԱԺ նախագահը նշեց. «Այո, աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա`դիմակը օգնում է, թե ոչ: Երկուշաբթի օրը առողջապահական, այդ թվում՝ գլոբալ կազմակերպություններն ասում են, որ օգնում է դիմակը, երեքշաբթի օրն ասում են` չէ, ոնց որ չի օգնում: Աշխարհում ոչ մեկը չգիտի, բայց փաստ է, որ կա շանս և այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ունեցեք մոտներդ»:

Անդրադառնալով տուգանքի չափերին՝ Արարատ Միրզոյանը նշեց. «Տեսնում ենք, որ համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ, և բերել են օրենքի նախագիծ, որտեղ 100 հազարը դարձնում են 10 հազար: Ինձ թվում է, ինձ համար ակնհայտ էր առաջին իսկ վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը»:

Խոսելով դիմակների անհամեմատ բարձր գների մասին Արարատ Միրզոյանը նշեց. «Ես կարծում եմ, որ տնտեսագիտական պնդումները, թե դիմակների գները կապ ունեն առաջարկ-պահանջարկի հետ, տեղին չեն և մեր կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար, այլընտրանք ուղղակի չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում