Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումներ չեն իրականացվի․ կառավարության ներկայացուցիչ

Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում Գերմանիայի բնակչության շրջանում չի իրականացվի, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կառավարությանը մեղադրում են, իբր պարտադիր պատվաստում մտցնելու մտադրություն կա։ Ուզում եմ հաճույքով կրկնել, որ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումներ չեն լինի»,- ասել է Դեմմերը։

Նա հավելել է, որ համավարակի կապակցությամբ Բեռլինում ընդունված փաստաթղթերում «ո՛չ հիմնական տեքստում, ո՛չ էլ լրացումներում» պարտադիր պատվաստման մասին հայտարարություններ չկան: