Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան

Դավիթ Հայրապետյանը ծնվել է 1997 թ.-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Այս գյուղը Ապրիլյան պատերազմին տվել է երկու հերոս՝ Գագիկ Մելքոնյան ու Դավիթ Հայրապետյան:

Դավիթը երեք ամիս է ծառայել Արցախում: Մարտակերտ եկել էր Արմավիրից, որտեղ մինչ ծառայությունը վեցամսյա զորավարժանքներ էր անցել: Ընտանիքի չորս զավակներից ամենակրտսերն էր:

2016թ.-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում, անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը, փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն զոհվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից: Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: