Չինաստանը երկու միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին

Առաջիկա երկու տարիների ընթացքում Չինաստանը 2 միլիարդ դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսից տուժած երկրներին օգնելու համար, հատկապես զարգացող երկրներին: Այս մասին երկուշաբթի ասել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին:

«COVID-19-ի դեմ միջազգային համագործակցությունը խթանելու նպատակով առաջիկա երկու տարիներին Չինաստանը կտրամադրի 2 միլիարդ դոլար՝ օգնելու տուժած, հատկապես զարգացող երկրներին, կորոնավիրուսի դեմ պայքարի և սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- հայտարարել է Չինաստանի առաջնորդը՝ Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովի 73-րդ նստաշրջանում, որը տեղի է ունենեցել տեսակոնֆերանսի միջոցով: