Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից․ ովքե՞ր կստանան մանդատները

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը։

«Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը:

Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»,- գրել է նա։