Արցախում ԿԽՄԿ առաքելությունը անապահով երեխաներին նվիրաբերել է 109 պլանշետներ և 2 Wi-Fi ցրիչներ

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը նվիրաբերել է 109 պլանշետներ և 2 Wi-Fi ցրիչներ՝ օգնելով երեխաներին մասնակցել հեռավար ուսուցմանը և բաց չթողնել դասերն այս օրերին։ Սարքավորումները մի քանի ուսուցչի և շփման գծին մոտ տեղակայված 11 համայնքներում սոցիալապես անապահով և երեխաների խնամքի կենտրոնում ապրող աշակերտների համար են։