Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդությունից առողջացել է ևս 1 821 մարդ

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 23 327-ը առողջացել է: Մեկ օրվա ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել  1 821 մարդ: Այս մասին ասել է մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:

«Անցած մեկ օրում ապաքինվել է ևս 1821 մարդ: Վարակից ապաքինված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 23 327-ի»,- ասել է փոխքաղաքապետը:

Նա հիշեցրել է, որ յուրաքանչյուր դեպքում բժիշկը նշանակում է բուժում՝ պայմանավորված հիվանդության ախտանիշներից և ծանրությունից: Քաղաքապետի տեղակալը նաև խնդրել է չզբաղվել ինքնաբուժմամբ: Ախտորոշումը կատարվում է՝ հիմնվելով մոլեկուլային գենետիկական թեստի վրա:

Բուժումից հետո բժիշկները հատուկ ուսումնասիրություններ են անցկացնում՝ մարդու օրգանիզմում հիվանդության բացակայությունը հաստատելու համար: Դուրս գրվելուց հետո բոլոր բուժայցելուները, որոնք պետք է մնան հսկողության տակ, ստանում են համապատասխան խորհրդատվություն: