Մշակենք օրենքները, բայց մշակենք այնպես, որ դա երբևէ չդառնա պրեսսինգ լրատվամիջոցների գլխին (տեսանյութ)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ այսօրվա նիստում խոսեց կանանց իրավունքների և ԶԼՄ-ների հարցերից: Պարգամավորը նշեց, որ կան կանայք, ովքեր չգիտեն իրենց  իրավունքները և վախենում են դիմել ոստիկանություն: «Այդ կնոջը պետք է բացատրել, որ նա իրավատեր է, պահանջատեր և ունի հավասար իրավունքներ»,- նշեց պատգամավորը: Անդրադառնալով մեդիագրագիտության հարցերին՝ պատգամավորը նշեց. «Ես կարծում եմ, որ այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք. Մշակենք օրենքները, բայց մշակենք այնպես, որ դա երբևէ չդառնա պրեսսինգ լրատվամիջոցների գլխին»: Դիմելով իրավապահներին Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այսօր ինձ դիմեցին մի քանի լրատվամիջոցներ, որոնց զանգահարում է ոմն անձ, որի հեռախոսահամարը պարզված է, և սպառնում է լրագրողներին ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներով»:

Մանրամասները՝ տեսանյութում