Տղա էիք՝ չվավերացնեիք խայտառակ կոնվենցիան

Փաշինյանի ռեժիմը շարունակում է «ազգային կաղապարներից» հրաժարվելու քաղաքականությունը։

Դեռևս 2018-ի աշնանը ներկայացրել եմ օրենսդրական նախագիծ երեխաների շրջանում պղծության, համասեռամոլության ու թմրանյութերի քարոզն արգելելու վերաբերյալ, սակայն պոպուլիզմի իշխանությունը բացասական եզրակացություն տվեց և մերժեց այն։

Այսօր, արդեն Նիկոլի թիմի ջանքերով, Ազգային ժողովը վավերացնում է Լանզարոտեի կոնվենցիան, որը դեմ է մեր ազգային ու ավանդական արժեքներին։

Իմ քայլի այս քայլը վկայությունն է նրանց ապազգային քաղաքականության։

Վեհափառի ու եկեղեցու վրա հոխորտացող, Արցախի հերոսներին դավադիրներ համարող ու ԱԺ-ն տրանսգենդերների քարոզի հարթակ դարձրած ապազգային ռեժիմը հիմա էլ թիրախավորում է մեր երեխաների հոգեսեռական առողջությունը։

Հաջորդն ի՞նչն եք պլանավորել վավերացնել, Ստամբուլյան կոնվենցիա՞ն։

Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր միտումնավոր կամ միամտաբար փորձում են սլաքներն ուղղել նախկին իշխանության վրա՝ պետք է հիասթափեցնեմ։

Այս կոնվենցիան ստորագրել են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները, այդ թվում Ռուսաստանը, բայց ինչպես այս, այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիան ՀՀԿ իշխանության շրջանում վավերացման հարց չի եղել և նույնիսկ խորհրդարանի օրակարգ չի մտել։

Ինչպես ասում են, տղա էիք՝ չվավերացնեիք։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Տղա էիք՝ չվավերացնեիք խայտառակ կոնվենցիան։Փաշինյանի ռեժիմը շարունակում է "ազգային կաղապարներից" հրաժարվելու…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 11 мая 2020 г.