Ռոբերտ Քոչարյանն այսօր վիրահատվել է

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։