Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 10 817 մարդ

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն աճել է 10 817-ով և կազմել 198 676: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

«Ռուսաստանի  84 շրջաններում նախորդ օրը հաստատվել է կորոնավիրուսային վարակի 10 817 դեպք, ընդ որում 4 399-ը (40,7%) չունեն կլինիկական դրսևորումներ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ ՌԴ 85 շրջանում ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 198 676 դեպք (+ 5.8%):