Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, ապաքինվել է ևս 33 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, ապաքինվել է ևս 33 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է։