ՆԱՏՕ-ի դաշինք. պետ՞ք է, թե ոչ

Ապրիլի վերջին ԱՄՆ մամուլը հերթական անգամ զարմացրել է աշխարհին: Մենք արդեն հաղորդել էինք ամերիկյան «Newsweek» ամսագրի սենսացիոն հրապարակման մասին, որից հետևում էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են «կորոնավիրուսի պատճառով» իրենց երկրում իշխանությունը «զավթելու» որոշակի սցենարի և այդ հրամանը ստացել են Պենտագոնից դեռ 2020 թվականի փետրվարի 1-ին: Այսինքն՝ նախքան համավարակի բռնկման մասին տեղեկատվության տարածումը նույնիսկ չինական Ուհանում: Իսկ հիմա, «The Washington Post» առաջատար թերթը հրապարակում է ոչ պակաս սենսացիոն գաղափարներ: Ինչպես հայտնի է, ժամանակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասում էր, որ ՆԱՏՕ-ի «ուղեղը մահացել է», և դա քննարկման փոթորիկ է առաջացրել արևմտյան երկրներում և լրատվամիջոցներում: Եվ հանկարծ հիմա «Վաշինգտոն փոստը» շատ առումներով նույնիսկ համաձայնել է Մակրոնի դատողությունների հետ: Թերթի հեղինակները վճռել են. «Եվրոպայի համար չափազանց վտանգավոր է Միացյալ Նահանգների հետ «ընկերություն» անելը»։

Մեր կարծիքով Հայաստանի քաղաքացիները նույնպես պետք է իմանան, թե Վաշինգտոնում ինչն է այժմ նորաձև, մանավանդ որ «Վաշինգտոն փոստը» փաստացի Սպիտակ տան «անձնական» լրատվամիջոցն է: Առաջին բանը, որ բացահայտորեն ընդունում է ամերիկյան մամուլի լրագրողը, Եվրոպայի համար չափազանց կասկածելի օգուտն է Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերություններից: Փարիզն ու Բեռլինը պետք է մտածեն սեփական դաշինքի մասին, որպեսզի «վերադարձնեն Եվրոպայի երբեմնի մեծությունը» և ավելի քիչ կախվածություն ունենան «ավելի ու ավելի թշնամական» ԱՄՆ-ից, – առաջարկում է «Վաշինգտոն փոստի» սյունակագիր Ջեյկոբ Հայլբրունը: Նա նշում է, որ եվրոպական այլ առաջնորդների արձագանքը Մակրոնի խոսքերին շատ զուսպ էր, բայց նրա խոսքերը հիշել են, հիշում են նաև 2020 թվականին: Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեզոք հայտարարություն էր արել. «Այդ կարծիքը չի համընկնում նրա համոզմունքների հետ»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդհանրապես բացահայտ ակնարկել է, որ Փարիզը չէ, որ պետք է որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցել ռազմական դաշինքի հետ, հայտարարելով, որ Գերմանիան «դաշինքի կենտրոնական մասն է»: Այնուամենայնիվ, սրանք բոլորը պաշտոնական դիրքորոշումներ են: Իրականում, Եվրոպայում ՆԱՏՕ-ի հասցեին քննադատությունն արդեն առաջին օրը չէ, որ հնչում է, պարզապես Մակրոնը, ըստ երևույթին, բարձրաձայնել է այն, ինչ մտածում, բայց վախենում են բարձրաձայն ասել մյուսները: Քչերն են հասկանում ռազմական դաշինքի իրական նպատակները, ընդ որում՝ դա ընդունում են նույնիսկ Միացյալ Նահանգները: Ամենից զարմանալին այն չէ, որ ՆԱՏՕ-ն գտնվում է «արհեստական ​​շնչառության» տակ, այլ այն, որ դաշինքն ընդհանրապես գոյատևել է այդքան երկար, գրում են «Վաշինգտոն փոստում»:

Թերթի տրամադրության նմանատիպ շրջադարձը, որն արտացոլում է Սպիտակ տան տեսակետը, անպայման ինչ-որ բան է նշանակում, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի կամ Չինաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, ինչպես համոզված է Ջեյկոբ Հայլբրունը, դե ֆակտո ստիպում են ԵՄ երկրներին լրջորեն մտածել ՆԱՏՕ-ին անդամակցության նպատակահարմարության մասին: Ընդ որում, ըստ «Վաշինգտոն փոստի» լրագրողի կարծիքի՝ Սպիտակ տան ղեկավարն ինքն է հրահրում Եվրոպայինն՝ ռազմական դաշինքից հեռու մնալու համար: Պատրաստությունը, որով Թրամփը թույլ է տվել Թուրքիային անտեսել Սիրիայի քրդերին, Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու փորձերը, Ռուսաստանի պաթոսային գովեստը և Գերմանիայի անընդհատ դատապարտումը հիանալի արտացոլում են նրա արհամարհանքը արևմտյան դաշնակիցների նկատմամբ, արձանագրում է լրագրողը: Եվ առաջարկում է եզրակացություն, որը նա ակնհայտ է համարում. «Եթե այսպես շարունակվի, ԵՄ պարզապես թույլ կտա Մոսկվային ավելացնել ազդեցությունը իր արևմտյան սահմաններում»: Մեջբերում անենք. «Ֆրանսիան և Գերմանիան կգնան նվազագույն դիմադրության ուղով և կփորձեն հանգստացնել ռևանշիստական ​​Ռուսաստանին՝ դե ֆակտո նրան զիջելով ազդեցության ոլորտը Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում,- գրում է «Վաշինգտոն փոստը»:-Ամենահետաքրքիրն այն է, որ Մոսկվան այս դեպքում ոչ ոքի չի ստիպում որևէ բան անել»:

Մենք չենք ցանկանում Հայաստանի քաղաքացիներին պարտադրել մեր գնահատականը և տեսակետը այն մասին, թե ինչ կարող է նշանակել նման հոդվածների հայտնվելը Միացյալ Նահանգներում, և նույնիսկ «Վաշինգտոն փոստում»: Ժամանակն է սկսել ինքնուրույն մտածել: Միգուցե ամերիկյան ԶԼՄ-ներն ասում են, որ ՆԱՏՕ-ն անօգուտ է, իսկ Ռուսաստանն ու նրա դաշնակիցները կստանան Արևելյան Եվրոպան և Բալթյան երկրները Թրամփի քաղաքականությունը վարկաբեկելու համա՞ր: Արդյո՞ք դա այդպես է: Կարևոր չէ: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքը «սառեցնելու» գործընթացն այնուամենայնիվ տեղի է ունենում: Մենք միայն նշենք, որ այդ գործընթացը սկսվել է շատ վաղուց՝ դեռ նախագահ Բուշ կրտսերի օրոք, և պատճառներից մեկը ֆինանսականն է, քանի որ Ամերիկան ​​հոգնել է կրել ՆԱՏՕ-ի պահպանման ծախսերի մեծ մասը, իսկ Եվրոպան չի ցանկանում ավելացնել իր դոտացիաների չափը դաշինքի բյուջե:

Սերգեյ Շաքարյանց