Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 134 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: