Ինքնախաբեությամբ զբաղվող «продвинуты» -ներին խորհուրդ կտամ դադարեն «ներման» ապազգային գաղափարները գովազդել և սուս փուս վեր ընկնել տեղները
Ի վերջո պետք է հասկանալ միայն մի բան․ աշխարհաքաղաքական մեծ և փոքր խաղերի մեջ գոյություն ունի շատ պարզ և հստակ գաղափար՝ «Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր»։
Մնացած ամպագոռգոռ գաղափարները ընդամենը սուտ և վտանգավոր խաբկանքներ են։
Պարզապես հիշեք, որ երբ մեզ թուրքերը կոտորում էին, քաղաքակիրթ աշխարհի՝ լացակումած բառերը, բանաձևերը, փաստաթղթերը ոչ մի դեր չխաղացին, որպեսզի դադարեն մեզ ոչնչացնել։
Ինչպես եղել է Մեծ եղեռնի ժամանակ, այդպես էլ եղել է քսաներորդ դարի վերջին՝ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, և եթե խելքներս գլուխներս չհավաքենք, ապա այդպես կլինի նաև ապագայում։
Մի խոսքով, յուրաքանչյուր մարդ, կազմակերպություն, պետություն, եթե սպառնում է Հայաստանի, Արցախի կամ առհասարակ հայերի գոյությանը, պետք է հստակ իմանա, որ ոտնձգության դեպքում երաշխավորված ոչնչացվելու է։
Սա պետք է լինի ազգային աշխարհայացքի և գաղափարախոսության առանցքային հիմքերից մեկը։
Իսկ մնացած դատարկ և վտանգավոր, «հումանիստ և տոլերանտ», ինքնախաբեությամբ զբաղվող «продвинуты» -ներին խորհուրդ կտամ դադարեն «ներման» ապազգային գաղափարները գովազդել և սուս փուս վեր ընկնել տեղները։
…
ԱՄՆ՝ Սողոմոն Թեհլերյանի շիրիմին։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
Ի վերջո պետք է հասկանալ միայն մի բան, աշխարհաքաղաքական մեծ և փոքր խաղերի մեջ, գոյություն ունի շատ պարզ և հստակ գաղափար՝ …
Опубликовано Arman Abovyan Пятница, 24 апреля 2020 г.