Չինաստանում նախորդ օրը կորոնավիրուսով վարակվել է 12 մարդ, տասնյակը գլխավորում է ԱՄՆ-ը. Worldometers

Կորոնավիրուսի սկզբնաղբյուր երկրում՝ Չինաստանում, վերջին 1 օրում վարակման 12 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին տեղեկացել ենք Worldometers-ից:

Ըստ աղբյուրի՝ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82 816 դեպք, մահացել է 4 632-ը, ապաքինվել՝ 77 346-ը:

Կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում Չինաստանն այս պահին 9-րդ հորիզոնականում է: Վարակված երկրների տասնյակը գլխավորում է ԱՄՆ-ը՝ 925 758 վարակված, 52 217 մահ, ապաքինվել է 110 432-ը, Իսպանիան երկրորդն է՝ 219 764 վարակված, 22 524 մահվան դեպքեր, ապաքինվել է 22 524 մարդ, Իտալիան՝ 192 994 վարակված, 25 969 մահվան դեպքեր, 92 355 ապաքինվածներ,  Ֆրանսիան՝ վարակվածներ՝ 159 828, 22 245 մահվան դեպքեր, բուժվածներ՝ 43 493, Գերմանիան՝ 155 054 վարակվածներ, 5767 մահվան դեպքեր, 109 800 բուժվածներ, Մեծ Բրիտանիան՝ 143 464 վարակված, 19 506 մահվան դեպքեր, Թուրքիան՝ 104 912 վարակված, 2600 մահվան դեպքեր, 21 737 բուժվածներ, Իրանը՝ 88 194 վարակվածներ, 5574 մահվան դեպքեր, 66599 բուժվածներ, 9-րդում՝ Չինաստանը, 10-յակը եզրափակում է Ռուսաստանը՝ 68 622 վարակվածներ, 615 մահվան դեպքեր և  5568 բւոժվածներ:

Վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում 2 միլիոն 834 697 է, մահացածները՝ 197 381, ապաքինվածները 807 593 են: