Սա լկտիություն ու քաղաքական անմեղսունակություն է

Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը ( չեմ բացառում, որ նաև հենց ինքը), անդրադառնալով Վեհափառի կողմից Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առաջարկին, մի քանի խայտառակ և անհեթեթ դիտարկումներ է արել:

Հոդվածագիրը հայոց Վեհափառի այդ առաջարկը դիտարկում է հարված Հայ եկեղեցու հեղինակությանը:

Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրոք այդպես է մտածում, ապա ողբամ ձեր վիճակը:

Ամենայն հայոց կաթողիկոսը առաջարկել է փոխել Արցախի հերոսի խափանման միջոցը, ով սպարապետ Վազգենի բնորոշմամբ՝ եղել է «Հայաստանի և Արցախի միասնության խորհրդանիշը»:

Բայց սրանով զավեշտալի մեկնաբանությունների շարքը չի ավարտվում. կարծիք է հնչում, թե այդ դեպքում ինչո՞ւ Վեհափառը չի միջնորդում 65 տարին լրացած այլ կալանավորների խափանման միջոցը փոխելու համար:

Սա ցինիզմ է, անդաստիարակություն, լկտիություն և քաղաքական անմեղսունակություն:

Խոսքը գնում է Արցախի պետական պաշտպանության նախկին նախագահի, Արցախի հերոսի, Արցախի և Հայաստանի նախկին նախագահի և վերջապես մի մարդու մասին, որը ծնկի է բերել ադրբեջանցիներին:

Իսկ հայոց եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հեղինակության մասին դուք մի մտահոգվեք:

Ավելի լավ կանեք ձեր հեղինակության մասին մտածեք, որից շուտով որևէ բան չի մնա:

Ժողովրդի անունից էլ քիչ խոսեք:

Խաբել եք ժողովրդին, սիրո ու համերաշխության փոխարեն` ատելություն և թշնամանք քարոզելով:

Հ.Գ. Ինչ ցանեք, այն էլ կհնձեք:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Սա լկտիություն ու քաղաքական անմեղսունակություն է։Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը ( չեմ բացառում, որ նաև…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 19 апреля 2020 г.