Կորոնավիրուսից մահացած 62 և 90 տարեկան պացիենտները ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 62 և 90 տարեկան պացիենտները ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունը։

«Կորոնավիրուսից մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1339-ի: Մահացել է ևս 2 քաղաքացի. մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 22-ի: Առողջացածները 580-ն են, փաստացի բուժվողները՝ 737: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13 373 քաղաքացի: